Մատչելիության հղումներ

logo-print
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ երեկոյան Երեւանի «Հրազդան» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի թիմի նկատմամբ:

Մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խմբում կայացած հանդիպման հաշիվը բացեց Թուրքիայի թիմը` 67-րդ րոպեին: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականին հաջողվեց նախ հավասարեցնել հաշիվը` 89-րդ րոպեին, ապա եւ ավելացված ժամանակում խփել հաղթական գոլը:

Հայաստանի թիմից գոլերի հեղինակ դարձան Կարլեն Մկրտչյանը եւ Հենրիխ Մխիթարյանը, Թուրքիայի թիմի միակ գոլը խփեց Աբդուլա Դուրակը:

Երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չեխիայի թիմը` 6 խաղից հետո 14 միավորով, երկրորդ տեղում է Թուրքիան` նույնքան խաղից հետո 13 միավորով, երրորդում` Ուկրաինան, որը 12 միավոր ունի 7 խաղից հետո, Հայաստանի հավաքականը չորրորդն է` 7 խաղից հետո 10 միավորով: Աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը, որը 8 խաղից ոչ մի միավոր չի վաստակել:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG