Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլա Սարկոզիին


Աֆղանստանում ծառայող տասը ֆրանսիացի զինվորների զոհվելու կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:

Ուղերձում, որը այսօր տարածել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «Վշտով ընդունեցի Աֆղանստանում ծառայող տասը ֆրանսիացի զինվորների զոհվելու լուրը: Ֆրանսիայի համար սգո այս պահին հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Ֆրանսիայի ողջ բարեկամ ժողովրդին»։

Շաբաթվա սկզբին Քաբուլից շուրջ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սարոբի շրջանում թալիբ զինյալների հետ բախման հետեւանքով զոհվել են 10 եւ վիրավորվել 21 ֆրանսիացի զինծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG