Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մերժեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը


Ռուսաստանը երեկ դեմ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծին, որով Վրաստանի տարածքից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերման կոչ էր արվում:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հայտարարել է, թե նախագիծը պետք է ընդգրկի եւ սատարի նաեւ Ֆրանսիայի միջնորդությամբ Ռուսաստանի եւ Վրաստանի ստորագրած հրադադարի մասին համաձայնագիրը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեխանդրո Վոլֆը Ռուսաստանին կոչ է արել հետաքննել Վրաստանում ռուսական զորքերի կողմից կատարված, իր որակմամբ` «վայրագությունները»:

Վոլֆը ասել է նաեւ, թե «Հարավային Օսիայի այսպես կոչված նախագահ Կոկոյտիի եւ այլ փաստացի պաշտոնատարների հայտարարությունները Հարավային Օսիայից վրացիներին ամբողջովին տեղահանելու իրենց մտադրությունների մասին պախարակելի են եւ պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG