Մատչելիության հղումներ

Աֆղանստանում 10 ֆրանսիացի է սպանվել


Ֆրանսիացի 10 զինծառայողներ սպանվել եւ եւս 21-ը վիրավորվել են Աֆղանստանում թալիբ զինյալների հետ բախման հետեւանքով:

Բախումը տեղի է ունեցել Քաբուլից շուրջ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սարոբի շրջանում, որտեղ ՆԱՏՕ-ի ուժերը պարեկություն էին իրականացնում: Զոհվել են նաեւ 13 թալիբներ:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ այսօր մեկնելու է Քաբուլ` վստահեցնելու ֆրանսիացի զինվորականներին, որ «Ֆրանսիան իրենց կողքին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG