Մատչելիության հղումներ

Ռուսական տանկերի եւ զրահամեքենաների մի շարասյուն այսօր դուրս է եկել Վրաստանի Գորի քաղաքից:

Ռուսական զորքերի հրամանատարությունից արեւմտյան լրատվամիջոցների թղթակիցներին հայտնել են, որ շարասյունը ուղղվում է դեպի Հարավային Օսիա, որտեղից մեկնելու է Ռուսաստան:

Ռուսաստանը եւ Վրաստանը երեքշաբթի օրը հավանություն են տվել Վրաստանում եւս 20 ռազմական դիտորդների տեղակայելու ԵԱՀԿ-ի առաջարկին:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը հույս է հայտնել, որ դիտորդները Վրաստան կմեկնեն արդեն այսօր: Նա ցանկություն է հայտնել նաեւ առաջիկա օրերին Վրաստան գործուղել եւս 80 ռազմական դիտորդների:

Ներկայումս Վրաստանի տարածքում են ԵԱՀԿ-ի 8 ռազմական դիտորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG