Մատչելիության հղումներ

logo-print

Նինո Բուրջանաձե. «Կառավարությանը հարկ կլինի պատասխանել դժվարին հարցերի»


Երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Վրաստանի իշխանություններին հարկ կլինի պատասխանել դժվարին հարցերի` թե ինչը հանգեցրեց հակամարտությանը եւ ինչու այդ ամենը տեղի ունեցավ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում:

«Վախենում եմ` կառավարության համար հեշտ չլինի գտնել բոլոր հարցերի պատասխանը: Անհնար էր պատկերացնել, որ ռուսական տանկերը կհայտնվեն Թբիլիսիից 20-25 րոպեի հեռավորության վրա, որ մենք կունենանք այդքան փախստականներ, տեղահանվածներ եւ այդքան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում», - ընդգծել է նա` հավելելով. - «Վրացի մայրերը շատ խիզախ են եւ պատրաստ են իրենց զավակներին պատերազմ ուղարկել: Սակայն վրացի մայրերը, ինչպես աշխարհի բոլոր մայրերը, իրավունք ունեն նաեւ իմանալ, թե ինչու են դա անում»:

«Ավելի քան համոզված եմ, որ հենց հիմա պետք է շատ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալեմ երկրում», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը` տեղեկացնելով, որ մոտ ապագայում քաղաքական կուսակցություն է ստեղծելու:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG