Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Վրաստանը սկսեցին գերիների փոխանակումը


Ռուսաստանը եւ Վրաստանը սկսել են փոխանակել մարտական գործողությունների ընթացքում գերեվարվածներին:

Ինչպես հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան, վրացական կողմը հանձնել է 5 ռուսաստանցի զինծառայողների, այդ թվում` 2 օդաչուների, 15 վրացիների դիմաց, որոնցից 2-ը` քաղաքացիական անձինք:

Միաժամանակ, ըստ հաղորդագրությունների, չնայած երկուշաբթի օրվանից Վրաստանի տարածքից իր զորքերի դուրսբերումը սկսելու մասին ռուսական կողմի հավաստիացումներին, զորքերի էական դուրսբերում առայժմ չի նկատվում:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռոգոզինը այսօր ֆրանսիական ռադիոյին հայտարարել է, թե ռուսական զորքերի դուրսբերումը կախված կլինի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գործողություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG