Մատչելիության հղումներ

«Հրազդան» մարզադաշտը գրեթե պատրաստ է Հայաստան - Թուրքիա հանդիպմանը


Երեւանի «Հրազդան» մարզադաշտը, որտեղ սեպտեմբերի 6-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու են Հայաստանի եւ Թուրքային ազգային հավաքականները, գրեթե պատրաստ է ընդունել ֆուտբոլիստներին ու մարզասերներին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզադաշտի գլխավոր տնօրեն Մերուժան Հակոբյանը ասաց, որ աշխատանքները սկսվել են դեռ ապրիլից. վերանորոգվել հանդերձարանները, բուժկետը, լրագրողների համար նախատեսված սրահը: Ամբողջությամբ վերակառուցվել է յարուսը, որտեղ մոտ օրերս կտեղադրվեն աթոռները:

«Մարզադաշտը ենթարկվել է կապիտալ վերակառուցման` ըստ ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի պահանջների», - ասաց Հակոբյանը: - «Ընդհանուր առմամբ, աթոռների թիվը կլինի մոտ 55 հազար: Դաշտը գտնվում է շատ լավ վիճակում»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG