Մատչելիության հղումներ

Ռուսաստանն այսօր սկսում է իր զորամիավորումների դուրսբերումը վրաց-հարավօսական հակամարտության գոտուց: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հեռախոսազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Այդպիսով, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, Մոսկվան կատարում է օգոստոսի 12-ին Մեդվեդեւի եւ Սարկոզիի մշակած խաղաղ կարգավորման ծրագիրը:

Նշված ծրագիրը բաղկացած է 6 կետից: Մասնավորապես` ուժ կիրառելուց հրաժարվելը, ռազմական գործողությունների դադարեցումը, մարդասիրական օգնության մատչելիության ապահովումը, վրացական զորքի վերադարձը մշտական տեղակայման վայրերը եւ ռուսական զորամիավորումների հեռացումը մարտական գործողություններին նախորդած գծից այն կողմ:

Մինչեւ վրաց-հարավօսական գոտում իրավիճակի կարգավորման միջազգային մեխանիզմների ստեղծումը ռուսաստանցի խաղաղապահները կձեռնարկեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG