Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերանայելու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները


«Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ամեն դեպքում վերանայվելու են», - «Ռոսիյսկայա գազետա»-ի հարցազրույցում այսօր կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:

«Որովհետեւ դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հայտարարությունները, թե Ռուսաստանը անհամարժեք ուժ է գործադրել իր քաղաքացիներին պաշտպանելու համար, թե մենք անցել ենք ինքնապաշտպանության սահմանը, միանգամայն անհանդուրժելի են», - պարզաբանել է Ռոգոզինը: - «Դրանք անլուրջ հայտարարություններ են: Առավել եւս` երբ հնչում են ՆԱՏՕ-ի պես կազմակերպության առաջնորդի շուրթերից»:

Նրա խոսքով, հիմնական հարցը վերաբերում է «հարաբերությունների որակին». - «Եվ ուզում եմ ասել, որ ոչ միայն ՆԱՏՕ-ն է որոշելու այդ որակը: Ռուսաստանն իրավասու է անելու իր եզրահանգումները` ելնելով գործընկերոջ արձագանքից այն իրադարձություններին, որոնք մեզ համար սկզբունքային կարեւորություն ունեն: Ուստի Մոսկվան նույնպես կմտածի այն ուղղությամբ, թե ինչպիսին է լինելու մեր այսպես կոչված գործընկերության որակը»:?

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG