Մատչելիության հղումներ

logo-print

Western Union-ը եւ MoneyGram-ը դադարեցրել են համագործակցությունը Ղարաբաղի հետ


Երեկվանից Ադրբեջանում վերականգնվել է դրամական փոխանցումների Western Union եւ MoneyGram համակարգերի աշխատանքը, քանի որ այդ ընկերությունները կատարել են Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցությունը դադարեցնելու` Ադրբեջանի կենտրոնական բանկի պահանջը: Այդ մասին հայտնում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի կենտրոնական բանկի տրամադրած տեղեկատվությունը:

Այս համակարգերի աշխատանքը Ադրբեջանում երկրի Կենտրոնական բանկը դադարեցրել էր հուլիսի 30-ից, երբ ուսումնասիրություններ էր կատարել եւ հայտնաբերել, որ Western Union-ը եւ MoneyGram-ը դրամական փոխանցումներ են կատարում նաեւ Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Western Union-ի նախագահը այդ առիթով այցելել էր Ադրբեջան, սակայն ադրբեջանական Կենտրոնական բանկը ներկայացրել էր առարկություններ, թե ընկերությունները չեն կարող միաժամանակ փոխանցումներ կատարել ե’ւ Լեռնային Ղարաբաղ, ե’ւ Ադրբեջան:

Կենտրոնական բանկի պահանջը միջազգային ընկերություններից մեկն էր` դադարեցնել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ: Այս պահանջը բավարարվել է, եւ միայն դրանից հետո Ադրբեջանը համաձայնել է վերականգնել կապերը Western Union-ի եւ MoneyGram-ի հետ:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG