Մատչելիության հղումներ

Պեկինի Օլիմպիական խաղերում մինչ օրս շահած 4 բրոնզե մեդալներով Հայաստանը Բրազիլիայի հետ 38-39-րդ տեղերն է կիսում Օլիմպիադայի մասնակից երկրների աղյուսակում:

Աղյուսակը շարունակում է գլխավորել Չինաստանի թիմը` 22 ոսկե, 8 արծաթե եւ 6 բրոնզե մեդալներով: Երկրորդ տեղում է Միացյալ Նահանգները` 14 ոսկե, 11 արծաթե եւ 17 բրոնզե մեդալ, երրորդը` Գերմանիան` 5 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ:

Հայաստանի հարեւաններից Վրաստանը 13-րդ տեղում է` 2 ոսկե եւ1 բրոնզե մեդալներով, Ադրբեջանը կիսում է 16-17-րդ տեղերը` 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով, Թուրքիան` 30-35-րդ տեղերը` մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներով, Իրանը առայժմ որեւէ մեդալ չի շահել:

Մասնակից 203 երկրներից մեդալներ են շահել առայժմ 43 թիմեր:

Չորրորդ բրոնզե մեդալը Հայաստանին երեկ բերեց Յուրի Պատրիկեեւը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 120 կիլոգրամ քաշային կարգում երրորդ տեղի համար մենամարտում 3:1 հաշվով առավելության հասնելով շվեդ Յալմար Սյոբերգի նկատմամբ: Այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ կուբացի Միխայն Լոպեսը, ումից Պատրիկեեւը պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG