Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:

«Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքով տեղ գտած բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ վշտակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ասված է հեռագրում: - «Հարեւան Վրաստանում մենք ցանկանում ենք խաղաղության եւ կայունության շուտափույթ վերականգնում, ինչը տարածաշրջանային անվտանգության կարեւոր բաղադրիչ է: Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել տուժածներին եւ օպերատիվ կարգով լուծել առաջացող խնդիրները»:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը ցավակցել էր երեկ կայացած հեռախոսազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG