Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կսատարի Հարավային Օսիային եւ Աբխազիային կարգավիճակի հարցում


Ռուսաստանը կպաշտպանի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դիրքորոշումները նրանց ապագա կարգավիճակի հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` այսօր ընդունելով երկու չճանաչված հանրապետությունների ղեկավարներին:

Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Մեդվեդեւը շեշտել է, որ Ռուսաստանը ոչ միայն սատարելու է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ցանկացած որոշում իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ, այլեւ «դրանց երաշխավորն է լինելու ինչպես Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` հանդիպման ժամանակ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին ցեղասպանության մեղադրանք է հասցեագրել ոչ միայն Վրաստանին, այլեւ ԱՄՆ-ին եւ եվրոպական որոշ երկրների:

«Տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ Վրաստանը միայնակ չի գործել, եվրոպական շատ երկրներ, ԱՄՆ-ը պատասխանատվություն են կրում հարավօսական ժողովրդի ցեղասպանության համար», - հայտարարել է Կոկոյտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG