Մատչելիության հղումներ

Այսօր վերականգնվել է գազի մատակարարումը Բաքու - Թբիլիսի - Էրզրում խողովակաշարով: Այդ մասին APA գործակալությանը հայտնել են BP - Azerbaijan ընկերությունից:

Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարի, ինչպես նաեւ Բաքու - Սուփսա նավթամուղի աշխատանքը անվտանգության նկատառումներով դադարեցվել էր երեքշաբթի օրը` Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

BP - Azerbaijan ընկերությունից վստահեցրել են, որ անցած երկու օրերին Վրաստանը եւ Թուրքիան գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն ունեցել, քանի որ խողովակաշարում առկա գազի ճնշումը բավարար է եղել երկու երկրներին մատակարարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG