Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը սկսել են դուրս գալ Վրաստանի ռազմավարական կարեւորություն ունեցող քաղաքներից` Գորիից եւ Փոթիից: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլին:

Վրաստանում ռուսական զորքերի ներկայությունը մտահոգություններ էր հարուցում, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ երեքշաբթի օրը հաստատված հրադադարը կարող է խախտվել:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հավաստիացրել էր, որ ռուսական զորքերը Գորի էին մտել` վնասազերծելու համար վրացական ուժերի դուրս գալուց հետո քաղաքում մնացած զինամթերքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG