Մատչելիության հղումներ

Հայաստանը երեկ երրորդ բրոնզե մեդալն է նվաճել Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում: Ծանրամարտիկ Գեւորգ Դավթյանը երրորդ տեղն է գրավել 77 կիլոգրամ քաշայինների մրցաշարում:

Տվյալ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն է դարձել հարավկորեացի Սա Ջեահ-յուկը, արծաթե մեդալի է արժանացել չինացի Լի Հոնգլին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 120 կիլոգրամ քաշային կարգում հայաստանցի մարզիկ Յուրի Պատրիկեեւը այսօր քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտություն է կրել կուբացի Միխայն Լոպեսից:


(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Գեւորգ Դավթյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG