Մատչելիության հղումներ

Փոթիի նավահանգիստը «նորմալ աշխատում է»


Հայ-վրացական գործարար համագործակցության համանախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ Փոթիի նավահանգիստը «նորմալ աշխատում է»:

«Հենց հիմա հեռախոսով խոսեցի Փոթիի նավահանգստի պետի հետ, ասաց` պորտը աշխատում է, պրոբլեմ չունենք», - հավելեց Բադալյանը:

Բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երեկ երեկոյան Փոթիի նավահանգիստ է ժամանել «նաեւ Հայաստանի համար բեռներ տեղափոխող» մի նավ:

«Երեկ երեկոյան մենք 7-րդ նավամատույցում ընդունել ենք «Էյշա» անունով նավը, որը պատկանում է շվեյցարական «Մեդիթըրեյնիեն շիփինգ քոմփընի» ընկերությանը, որի վրա կա մոտ 300 միավոր բեռնարկղ եւ որի բեռնաթափման աշխատանքները մոտավորապես մեկ ժամ առաջ սկսվել են», - տեղեկացրեց Աղաջանյանը` հավելելով, որ այդ արկղերից 60-ի պատվիրատուն «Ապավեն» ընկերությունն է:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG