Մատչելիության հղումներ

Ռուսները Փոթիում երեք վրացական նավ են շարքից հանել


Փոթիի նավահանգստի մոտակայքում ռուս զինվորականները երեք վրացական նավ են շարքից հանել: Այդ մասին այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսում հայտնել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Սահակաշվիլին ասել է, թե «ռուս զինվորականները սկզբնապես ցանկանում էին ավիահարվածով երեք նավերը վերացնել հենց Փոթիի նավահանգստում, սակայն, վրացական կողմի խնդրանքով, մեծ ավերածություններից խուսափելու նպատակով, ռուս զինվորականները նավերը դուրս են բերել ծով եւ դրանք պայթեցրել են այնտեղ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG