Մատչելիության հղումներ

Վախթանգ Կիկաբիձեն վերադարձրել է Ռուսաստանի կառավարության պարգեւը


Վրաց հայտնի դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեն Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին է վերադարձրել Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել էր Ռուսաստանի կառավարության որոշմամբ:

«Ինտերֆաքս» գործակալության վկայությամբ` Կիկաբիձեի այս որոշման մասին երեքշաբթի օրը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին:

«Այս քայլով Կիկաբիձեն բողոքել է Վրաստանում Ոուսաստանի կողմից իրականացված գործողությունների դեմ», - ասել է Գաբաշվիլին` հավելելով, որ հայտնի երգիչը որոշել է նաեւ չեղյալ հայտարարել աշնանը կազմակերպվելիք մոսկովյան հյուրախաղերը` նվիրված իր 70-ամյա հոբելյանին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG