Մատչելիության հղումներ

logo-print

Բաքու - Թբիլիսի - Էրզրում եւ Բաքու - Սուփսա խողովակաշարերի աշխատանքը դադարեցված է


Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, BP - Azerbaijan ընկերությունը երեկվանից դադարեցրել է Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարի եւ Բաքու - Սուփսա նավթամուղի աշխատանքը:

Ինչպես APA գործակալությանը հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Թամամ Բայաթլին, այդ քայլը ձեռնարկվել է կանխարգելիչ նկատառումներով:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Վրաստանը եւ Թուրքիան կարող են ստանալ արդեն իսկ խողովակաշար մղված գազը: Գազի արդյունահանումը նույնպես շարունակվում է:

Բայաթլիի խոսքերով` խողովակաշարերով գազի եւ նավթի մատակարարման վերականգնումը կախված կլինի Վրաստանում իրավիճակից:

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարով նավթի մատակարարումը դադարեցված է անցած շաբաթվանից` Թուրքիայի տարածքում քուրդ անջատողականների կողմից դրա պայթեցման հետեւանքով:

Երեկ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան հայտնել էր, որ ռուսական օդուժը ռմբակոծել է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը Ռուսթավի քաղաքից հարավ: Ռուսական կողմը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG