Մատչելիության հղումներ

Գեղամ Ղարիբջանյան. «ԱՊՀ-ն Հայաստանի երկարաժամկետ քաղաքական ընտրությունն է»


«Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի կարող լինել», - հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը:

ԱՊՀ-ի կառույցների գործունեության նկատմամբ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին ի պատասխան` փոխարտգործնախարարը ընդգծել է, որ «ԱՊՀ-ն Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ քաղաքական ընտրությունն է»:
«Համագործակցության շրջանակներում մենք հենց վերջին տարիներին իրականացնում ենք արդյունավետ ծրագրեր: Անցյալ տարի ընդունվել է ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգը», - նշել է Գեղամ Ղարիբջանյանը:

Երեկ Թբիլիսիում կայացած հանրահավաքի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվինին հայտարարել է ԱՊՀ-ից իր երկրի դուրս գալու մասին եւ նույնը անելու կոչով դիմել է Համագործակցության անդամ բոլոր երկրներին` բացի Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG