Մատչելիության հղումներ

Օգոստոսի 19-ին` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան


Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը որոշում է ստորագրել օգոստոսի 19-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարելու մասին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` կառավարության նախաձեռնությամբ հրավիրվող արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են, հիմնականում, տնտեսական ոլորտին վերաբերող մի շարք օրինագծեր:

Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի պարզեցված հարկի մասին օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը, առեւտրի եւ ծառայությունների, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, պետական տուրքի, հարկերի մասին, ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Մաքսային օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG