Մատչելիության հղումներ

Տրիպոլիում ռումբի պայթյունից առնվազն 16 մարդ է զոհվել


Այսօր Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքի բանուկ փողոցներից մեկում ռումբի պայթյունից առնվազն 16 մարդ է զոհվել, կան շուրջ երեք տասնյակ վիրավորներ:

Լիբանանցի պաշտոնյաներն առավել հավանական են համարում, որ ռմբահարման թիրախը եղել է զինվորականների տեղափոխող ավտոբուսը. զոհվածներից առնվազն 7-ը զինծառայողներ են:

Ռմբահարման համար պատասխանատվությունը ստանձնելու մասին հայտարարություն առայժմ չի եղել:

Վերջին մի քանի շաբաթներին Տրիպոլիում տեղի են ունենում տարբեր խմբավորումների միջեւ բախումներ, որոնց հետեւանքով զոհվել կամ վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG