Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը եւ Սարկոզին խաղաղության ծրագիր են ներկայացնում


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Վրաստանում մարտական գործողությունները դադարեցնելու խաղաղ ծրագիր են ներկայացրել:

Այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտին հրապարակված` վեց կետից բաղկացած ծրագրով առաջարկվում է Ռուսաստանի եւ Վրաստանի զորքերի հետքաշում այն դիրքերը, որտեղ նրանք գտնվում էին մինչեւ անցած շաբաթ Հարավային Օսիայում մարտական գործողությունների սկսվելը: Փաստաթուղթը նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ապագա կարգավիճակի հարցով միջազգային քննարկումների կոչ է անում:

Մեդվեդեւը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները մնալու են Հարավային Օսիայում եւ Աբխազիայում:

Ֆրանսիայի նախագահը Մոսկվայից ուղեւորվում է Թբիլիսի, որտեղ բանակցելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG