Մատչելիության հղումներ

Հայաստանը այսօր առաջին մեդալները տարավ Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Ռոման Ամոյանը բրոնզե մեդալը նվաճեց 55 կիլոգրամ քաշային կարգում, իսկ ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Տիգրան Մարտիրոսյանը երրորդը ճանաչվեց 69 կիլոգրամ քաշային կարգում:

Երրորդ տեղի համար պայքարում Ռոման Ամոյանը 3:0, 5:0 հաշվով առավելության հասավ կուբացի Յանիեր Հերնանդեսի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ամոյանը պարտություն էր կրել ադրբեջանցի Ռովշան Բայրամովից` 2:7, 1:4 հաշվով:

Ծանրամարտում 69 կիլոգրամ քաշայինների մեջ օլիմպիական չեմպիոն դարձավ Չինաստանը ներկայացնող Լիաո Հուին, իսկ արծաթե մեդալին արժանացավ ֆրանսիացի Վենսելա Դաբայա-Թիենչյոն:


(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Ռոման Ամոյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG