Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան զորքերը երեկ գրավել են Գորին, վրացական ուժերը պատրաստվում են պաշտպանել երկրի մայրաքաղաքը:

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան «Ֆրանսպրես»-ին ասել է, որ ռուսական զորամիավորումները գրավել են Գորի քաղաքը:

«Վրաստանի զինված ուժերը Գորին թողնելու եւ մայրաքաղաքը պաշտպանելու նպատակով Մցխեթայի մոտ [Թբիլիսիից 24 կիլոմետր] պաշտպանական դիրքերն ամրապնդելու հրաման են ստացել», - ասել է Լոմայան:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ 50 հազարանոց Գորիի բնակչության 80 տոկոսը լքել էր քաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG