Մատչելիության հղումներ

Անցած երկու օրվա ընթացքում Բավրայի մաքսակետով Հայաստան է մտել շուրջ 8000 մարդ


Հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետում «Ազատություն» ռադիոկայանին հայտնվեցին, որ անցած երկու օրերի ընթացքում սահմանը այստեղ հատել է ավելի քան 1500 ավտոմեքենա եւ շուրջ 8000 մարդ:

Բավրայի սահմանակետում հատկապես գիշերային ժամերին կուտակված ավտոմեքենաների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Մաքսակետերը երկուստեք խիստ հսկողության տակ են:

Հիմնականում Վրաստան հանգստանալու մեկնած ուղեւորներով ավտոմեքենաներից յուրաքանչյուրը մաքսակետն անցնում է միջինը 3-4 ժամում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հանգիստը կիսատ թողած հայաստանցիները պատմում էին, որ իրավիճակը, օրինակ, Կոբուլետիում վերջին օրերին լարված էր:

«Բոլորը հետ են գալիս: Կոբուլետին դատարկվել էր», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Երիտասարդ մի կին պատմեց, որ իրենց աչքերով տեսել են «պատերազմական գոտին». - «Ռումբը պայթեց մեզանից համարյա 100-150 մետր հեռավորության վրա»:


Սաթենիկ Վանցյան, Բավրայի անցակետից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG