Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի եւ Ֆիլնլանդիայի արտգործնախարարները բանակցությունների կոչ են անում


Երեկ երեկոյան հատուկ առաքելությամբ Թբիլիսի ժամանած Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը եւ ներկայումս Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները հանդիպել են Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Քննարկվել են իրավիճակը հարավօսական հակամարտության գոտում եւ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հարցերը:

«Այժմ պսիխոանալիզի եւ մեղավորներին պարզելու ժամանակը չէ: Հիմա առաջին հերթին պետք է դադարեցնել կրակը, հետ քաշել զորքերը եւ սկսել բանակցությունները», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությամբ փոխանցմամբ, Միխեիլ Սահակաշվիլիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ալեքսանդր Ստուբը:

«Մենք հույս ունենք, որ հակամարտությունը Վրաստանում կհաջողվի կարգավորել միայն միջազգային կազմակերպությունների ջանքերով», - իր հերթին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները:

Եվրոպացի դիվանագետները այսօր այցելելու են Մոսկվա` ռուսաստանյան կողմի հետ հակամարտության կարգավորման մի շարք կոնկրետ առաջարկներ քննարկելու:

(Լուսանկարում` Ալեքսանդր Ստուբ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG