Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխարտգործնախարարը ողջունում է Հարավային Օսիայի հարցով միջազգային դատարանի ստեղծման գաղափարը


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը կիրակի օրը հայտարարել է, որ Հարավային Օսիայի հարցով միջազգային դատարանի ստեղծման գաղափարը արժանի է «ամենադրական արձագանքի»:

«Ցխինվալինում եւ ամբողջ Հարավային Օսիայում կատարված հումանիտար հարցագործությունները հետաքննելու համար հատուկ դատարանի ստեղծման հնարավորությունը արժանի է ամենադրական արձագանքի», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, ընդգծել է դիվանագետը: - «Պետք է արձանագրվեն բոլոր փաստերը, բոլոր զոհերը, բոլոր անպատասխանատու որոշումներ ընդունողների ազգանունները»:

«Առողջ դատողությունը եւ տրամաբանությունը հուշում են, որ անհրաժեշտ է պաշտպանել դատական նման գործիքի ստեղծման գաղափարը», - ասել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը:

Հարավային Օսիայի հարցով միջազգային դատարանի ստեղծման գաղափարը երեկ ավելի վաղ հնչեցրել էր Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG