Մատչելիության հղումներ

Վրաստանը խնդրում է Միացյալ Նահանգներին բանակցել Ռուսաստանի հետ


Վրաստանը խնդրել է Միացյալ Նահանգներին հանդես գալ որպես միջնորդ Հարավային Օսիայի շուրջ ռազմական հակամարտության կարգավորման հարցում:

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան այսօր «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է, որ իր երկրի կառավարությունը դիմել է պետքարտուղար Կոլդոլիզա Ռայսին` խնդրելով փոխանցել Թբիլիսիի առաջարկը Մոսկվային:

Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի համատեղ պատվիրակությունը արդեն մեկնել է Վրաստան` փորձելու միջնորդել հրադադարի հաստատումը: Լոմայայի հայտարարությունը, սակայն, վկայում է, որ Վրաստանն ակնկալում է ավելի բարձր մակարդակի միջամտություն ԱՄՆ-ի կողմից:

Ռուսաստանն ավելի վաղ մերժել է հրադադարի կամ դիվանագիտական համաձայնության կոչերը, իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը ասել էր, որ ռուսական ուժերը «մտադիր են մնալ Հարավային Օսիայում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել պատերազմական գործողությունները Վրաստանում եւ բանակցությունների ճանապարհով կարգավորել հակամարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG