Մատչելիության հղումներ

Վրաց-օսական հակամարտության գոտում խաղաղության պահպանման համակցված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Մարատ Կուլախմետովի գնահատմամբ, անցած գիշերը Ցխինվալիում համեմատաբար հանգիստ է անցել:

«Գիշերը, ընդհանուր առմամբ, հանգիստ անցավ: Կողմերը պատրաստվում են մարտական գործությունների, եւ դա ոչ ոք չի թաքցնում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է գեներալը:

Կուլախմետովի խոսքով, վրացական ուժերը վերահսկում են քաղաքի հարավային ծայրամասը, հյուսիսում հարավօսական միավորումներն են: Նրա գնահատմամբ` «շատ են տուժածները»:

«Ռուսաստանը ընդհանուր առմամբ շարունակում է իրականացնել խաղաղապահ առաքելություն, սակայն, կրկնում եմ, կողմերը նախապատրաստվում են ակտիվ մարտական գործողությունների», - եզրափակել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG