Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ԱԳՆ. «Նման խնդիրների լուծման ուժային տարբերակները անհեռանկար են»


«Վրաց - հարավօսական հակամարտության գոտում իրավիճակի սրումը լուրջ մտահոգություն է հարուցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մարտական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են բազմաթիվ զոհերի, հղի են անկանխատեսելի հետեւանքներով ամբողջ տարածաշրջանի համար», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը:

Կոչ անելով հակամարտության կողմերին, շահագրգիռ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին ձեռնարկել հնարավորը` արյունահեղության անհապաղ դադարեցման համար, Ղարաբաղի արտգործնախարարությունը շեշտում է, որ «նման խնդիրների լուծման ուժային տարբերակները անհեռանկար են»:

«Հուսով ենք, որ միջազգային հանրությունը բոլոր ջանքերը կգործադրի խաղաղության, կայունության վերականգնման եւ Վրաստանի ու Հարավային Օսիայի միջեւ բանակցային գործընթացի վերսկսման համար», - ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG