Մատչելիության հղումներ

Պեկինում սկսվեց Օլիմպիադայի բացման արարողությունը


Պեկինում սկսվել է ամառային 29-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Չինաստանի մայրաքաղաքի «Թռչունների բույն» նորակառույց մարզադաշտում ընթացող արարողությանը մասնակցում են շուրջ 70 հազար մարզիկներ, արտիստներ ու պատվիրակությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը տեղում հետեւում են շուրջ 100 հազար հանդիսատեսներ, այդ թվում` 8 տասնյակ երկրների ղեկավարներ եւ թագավորական ընտանիքների անդամներ:

Արարողությանը ներկա է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Չինաստանը ծախսել է, ընդհանուր առմամբ, շուրջ 42 միլիարդ դոլար, որից 300 միլիոնը տրամադրվել է «Թռչունների բույն» մարզադաշտը կառուցելու համար: Փորձագետների գնահատմամբ` 29-րդ Օլիմպիական խաղերը ամենաթանկարժեքն են օլիմպիական շարժման պատմության մեջ:

Հայաստանը Պեկինի Օլիմպիադայում ներկայացնում են 25 մարզիկներ 7 մարզաձեւերից:

Ամառային 29-րդ Օլիմպիադան կշարունակվի մինչեւ օգոստոսի 24-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG