Մատչելիության հղումներ

Դատախազության շենքի մոտ շարունակվում են ամենշաբաթյա բողոքի ցույցերը


Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված մի շարք անձանց կանայք, ովքեր իրենց ամուսիններին համարում են քաղբանտարկյալներ, շարունակում են իրենց ամենշաբաթյա բողոքի ցույցերը Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ:

Այսօր նրանք դատախազությանը 37-րդ անգամ հանձնեցին իրենց դիմումը` պահանջելով «ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

Ցույցի կազմակերպիչներից Սոնա Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Նրանք ասում են` մենք քաղբանտարկյալներ չունենք: Մենք ունենք քրեական հանցագործներ»:

Իր ամուսնուն` Հովհաննես Հարությունյանին քաղբանտարկյալ համարող Արժելա Հարությունյանը հավելեց. - «Ես ուզում եմ, որ անպայման ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG