Մատչելիության հղումներ

Այսօր ուժի մեջ են մտել Եվրամիության նոր պատժամիջոցները Իրանի դեմ, որոնք սահմանվել են իր միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ-ի հետ համագործակցությունից պաշտոնական Թեհրանի հրաժարվելու պատճառով:

Իր պաշտոնաթերթում հրապարակած հայտարարությամբ Եվրամիությունը կոչ է անում կազմակերպության անդամ բոլոր 27 երկրներին ձեռնպահ մնալ Իրանի կառավարությանը դրամաշնորհներ, ֆինանսական օժանդակություն կամ կոնցեսիոն փոխառություններ տրամադրելու նոր պարտավորություններ ստանձնելուց:

Եվրամիության անդամ երկրներին հրահանգված է նաեւ ստուգել օդային եւ ծովային ճանապարհներով Իրանի պետական ընկերությունների կողմից փոխադրվող բեռները, քանի որ «հիմնավորված պատճառներ» կան կասկածելու, որ դրանցում կարող են լինել միջուկային տեխնոլոգիաներին առնչվող նյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG