Մատչելիության հղումներ

logo-print

Կայացավ Սիլվա Հակոբյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն ու կայքի բացումը


Երգչուհի Սիլվա Հակոբյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն ու կայքի բացումը տեղի ուեցավ այսօր: Ձայնասկավառակում ընդգրկված է 12 երգ, որոնցից 10-ի հեղինակը քույրն է` Մանե Հակոբյանը, հիմանկանում բոլոր երգերը սիրային են, բայց կան նաեւ այլ աստեղծագործություններ:

Սիլվան ասում է, որ երկար են մտածել, թե ինչպես կոչեն ձայնասկավառակը եւ ի վերջո որոշել են վերնագրել հենց Սիլվա. - «Առհասարակ սկավառակը կոչում են լավագույն երգի անունով, թող անհամեստություն չթվա, բայյց իմ բոլոր երգերն էլ լավն են, դրա համար էլ չկարողացանք որեւէ մեկն առանձնացնել ու սկավառակը վերագրեցինք իմ անունով` Սիլվա»:

Երաժշտական բոլոր ժանրերում էլ երգչուհին պատրաստ է ու կարող է երգել, վստահեցնում է նա ու հավելում, որ երգերի առումով խնդիր չունի` քույրն է գրում, իսկ Շարլ Ազնավուրից մի երգ նվեր ստանալը մեծ երազանք է նրա համար:

«Շոու բիզնեսում միայնակ առաջ գնալ չեմ կարող», - ասում է Սիլվան ու հավելում, որ այդ հարցում իրեն օգնում են քույրը, հայրը` ով նաեւ իր պրոդյուսերն է, Արամ Ավագյանը եւ այլն:

Սիլվան առաջիկայում նախատեսում է համերգներով հանդես գալ մի շարք մարզերում, որից հետո էլ կմտածի մենահամերգի մասին:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG