Մատչելիության հղումներ

Օլիմպիական կրակը ճամփորդեց Չինական մեծ պարսպի վրայով


Օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային 29-րդ Օլիմպիական խաղերի կրակը այսօր ճամփորդել է Չինական մեծ պարսպի վրայով:

Պարսպի Բադալինգ հանգուցային կետում կայացած կարճատեւ արարողությունից հետո հարյուրավոր հանդիսականները ողջունել են առաջին ջահակրին: 18 վազորդների մասնակցությամբ փոխանցումավազքը տեւել է 15 րոպե, եւ դրա ընթացքում երկինք են բաց թողնվել 2008 աղավնիներ:

Չինական մեծ պարիսպը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Պարսպի շինարարությունը սկսվել է մ. թ. ա. 220 թվականին, իսկ դրա առանձին մեծ հատվածներ կառուցվել են 14-րդ դարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG