Մատչելիության հղումներ

Պայթյուն` Բաքու - Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում


Այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում:

APA գործակալության փոխանցմամբ, պայթյունը որոտացել է Էրզինջան - Սիվաս ճանապարհի 52-րդ կիլոմետրին` Էրզինջան գավառի Ռեֆահիյա ավանի մոտով անցնող ստորգետնյա խողովակաշարում: Պայթյունին հաջորդել է ուժեղ հրդեհ` բոցը բարձրացել է մինչեւ 50 մետր: Հրդեհը ժամանակին մարվել է, եւ մոտակա բնակավայրերն ու անտառաշերտը չեն տուժել:

Նավթի մատակարարումը խողովակաշարով ժամանակավորապես դադարեցվել է: Ակնկալվում է, որ վթարի հետեւանքները մոտակա ժամերին կվերացվեն:

Պատահարի պատճառները առայժմ պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG