Մատչելիության հղումներ

Դեկորատիվ լողավազանները ամառային տապից զովանալու ամենալավ միջոցը չեն


Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային վարչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանի խոսքերով, նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության կողմից մայիսից-հոկտեմբեր ամիսներին իրականացվում է բաց ջրամբարների ջրի որակի հսկողություն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լողալու համար չնախատեսված դեկորատիվ լողավազանները այդուհանդերձ երեխանների համար ծառայում են որպես զովանալու լավ միջոց, մենք անցկացվող հետազոտությունների մեջ ընդգրկում ենք նաեւ դեկորատիվ լողավազանների ջրի ստուգումը», - ասում է նա:

Աիդա Պետիկյանի խոսքով, դեկորատիվ լողազանները բոլորովին հարմարեցված չեն լողալու համար, դրանք չունեն բավարար շրջանառության համակարգ եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ երեխան լողալով նման լողավազաններում չի հիվանդանա որեւէ մաշկային կամ ներքին հիվանդությամբ:

«Չվերահսկվող եւ լողալու համար չնախատեսված լողավազանում լողացող երեխանների համար մեծ է ռիսկի գործոնը հիվանդանալու որեւէ մաշկային հիվանդությամբ, աչքի լորձաթաղանթի եւ ականջի բորբոքումով, ջուր կուլ տալու դեպքում վտանգ է առաջանում աղիքների վարակի, ստամոսքի խանգարման համար»,- ասում է Աիդա Պետիկյանը:

Մաշկավեներոլոգ Աշոտ Խաչատրյանի պարզաբանմամբ, մաշկային վարակները ջրի միջոցով հատկապես արագ են տարածվում, եթե մաշկի վրա կա վնասված հատված. - «Կեղտոտ ջրում լողալու հետեւանքով մաշկի վրա կարող է առաջանալ ցան, թարախային բշտիկներ»:

«Եթե մեր ուսումնասիրությունների արդյուքնում պարզ է դառնում, որ որեւէ լողավազանում կան վարակներ, մենք տեղյակ ենք պահում տվյալ համայնքի ներքին գործերի բաժնին, որպեսզի նրանք հսկողություն իրականացնեն տվյալ լողավազանի տարածքում` արգելելու համար դեռահասներին լողալ այդ լողավազանում», - ասաց Աիդա Պետիկյանը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG