Մատչելիության հղումներ

Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը (կալանքը) չի փոխվել:

Ինչպես երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը, նախաքննության մարմինն արդեն ստացել է հուլիսի 30-ին («Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում) եւ հուլիսի 31-ին («Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում) կատարված բժշկական հետազոտությունների եզրակացությունները, ըստ որոնց Մալխասյանը տառապում է մի շարք հիվանդություններով: Նախաքննական մարմինը, հաշվի առնելով նշված եզրակացությունները, հանձնարարել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին «անհրաժեշտության դեպքում ապահովել Մյասնիկ Մալխասյանի հետազոտումը քաղաքացիական մասնագիտակցված բուժհաստատությունում»:

Մինչդեռ, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր ավելի վաղ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին փոխանցել է հանձնաժողովի մտահոգությունը Մալխասյանի առողջական վիճակի կապակցությամբ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG