Մատչելիության հղումներ

logo-print

Պեկինի Օլիմպիական ավանում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը


Երկուշաբթի օրը Պեկինի Օլիմպիական ավանում տեղի է ունեցել Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` արարողությանը ներկա էին Օլիմպիական ավանի գործադիր քաղաքապետը եւ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչները, հայկական կողմից` Չինաստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, արտգործնախարարության եւ դեսպանության աշխատակիցներ, օլիմպիական առաքելության ղեկավարը եւ հավաքականի մարզիկները:

Հայ մարզիկներին եւ պատվիրակներին ողջունելուց հետո հնչեցվել են Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի պետական օրհներգները, ապա բարձրացվել է դրոշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG