Մատչելիության հղումներ

Ընդդիմությանը կրկին թույլ տրվեց հանրահավաքն անցկացնել Մատենադարանի մոտ


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժումը երեկոյան սկսեց իր հանրահավաքը Մատենադարանին հարող տարածքում:

Ինչպես եւ նախորդ հանրահավաքների ժամանակ` նախ ոստիկանությունը Մատենադարանի մոտ հավաքված ցուցարարներին պարբերաբար հորդորեց ցրվել, զգուշացնելով, որ հանրահավաքն անօրինական է: Ցուցարարները, սակայն, ոստիկանության հորդորներին պատասխանում էին սուլոցներով եւ վանկարկումներով` պնդելով, թե իրավունք ունեն այդ վայրում հավաքվելու:

Որոշ ժամանակ անց Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը, ինչպես եւ նախորդ հանրահավաքներից առաջ, բանակցություններ սկսեց փոխոստիկանապետ Ալեքսանդր Ա?ֆյանի հետ` փորձելով Մատենադարանի հարթակին մոտենալու համար թույլտվություն ստանալ: Մի քանի րոպե անց ոստիկանությունը իր համաձայնությունը տվեց:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ինչո՞ւ ոստիկանությունը թույլ տվեց ընդդիմությանը հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարթակում, թեեւ սկզբում արգելել էին, Ալեքսանդր Ա?ֆյանը ասաց. - «Չենք ուզում փողոցը փակվի, տրանսպորտը փակվի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG