Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Կառուցողական դիրքորոշումը օգտակար կլիներ Հայաստանի նոր իշխանության համար»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, խոսելով իր եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջեւ օգոստոսի 1-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին, Մամեդարովն ասել է, թե «Հայաստանի նոր իշխանության համար օգտակար կլիներ կառուցողական դիրքորոշման դրսեւորումը»:

Մամեդյարովը նաեւ պնդել է, թե «Ադրբեջանի դիրքերի հզորացման պայմաններում ժամանակի կորուստը շատ մեծ վնաս է հասցնում հակառակ կողմին»:

Փիթեր Սեմնեբին, իր հերթին, ասել է, թե «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորեն հակամարտությունը՝ հիմքում դնելով առկա հիմնարար սկզբունքները»:

Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առանձնազրույցից հետո նախատեսված է երկու երկրների արտգործնախարարների երկրորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG