Մատչելիության հղումներ

Հրայր Սավզյանն պատմում է, որ երեկ Թեղուտի անտառահատումների հետ կապված վարչապետը ընդունել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենին եւ Հայաստանի կանաչների միության նախագահին: Վարչապետն ասել է, որ ծառահատումները չեն կարող կանգնեցվել, քանի որ դա կխանգարի պոտենցիալ եւ ապագա ներդրողներին:

Հրայր Սավզյանի փոխանցմամբ, վարչապետը պատճառաբանել է, որ ինքը լիազորված չէ դադարեցնել ծառահատումները, քանի որ գոյություն ունի պայմանագիր կառավարության եւ համապատասխան կազմակերպության միջեւ:

«Թեղուտի պաշտպանության խումբը իր ձեռքբերումն է համարում այն, որ վարչապետի հանձնարարականով նշանակվել է նոր փորձաքննություն, որի անաչառությունը ապահովելու համար վարչապետը համաձայնել է ներգրավել նաեւ միջազգային փորձագետների, սակայն փորձաքննությունը կարող է տեւել, օրինակ, մեկ տարի իսկ այդ ողջ ընթացքում ծառահատումները չեն դադարեցվելու», - ասում է Հրայր Սավզյանն ու ավելացնում, որ իրենք շարունակելու են բողոքի ակցիաները ու անելու են հնարավոր ամեն բան` Թեղուտը փրկելու համար:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG