Մատչելիության հղումներ

08.08.08-ը՝ երջանիկ ամուսնությունների օ՞ր


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Դանիայի բոլոր մեծ ու փոքր քաղաքների վարչակազմերի ամուսնության գրանցման բաժիններում ուրբաթ` օգոստոսի 8-ը լարված աշխատանքային օր է լինելու, քանի որ մեծ թվով զույգեր հենց այդ օրն իրենց ամուսնությունը գրանցելու դիմումներ են ներկայացրել: Դանիացի նորապսակները հավատում են, որ 08.08.08-ը երջանիկ օր է լինելու:

Չինաստանում համոզված են, որ երեք զրոների եւ ութերի այդ համակցությունը հաջողության եւ հարստության խորհրդանիշ է: Ըստ DPA-ի` հենց այդ պատճառով էլ օգոստոսի 8-ին է նշանակված Պեկինի ամառային Օլիմպիադայի բացումը:

Օրհուս դանիական ավանում օգոստոս ամսվա ուրբաթ օրերին միջինը, սովորաբար, տասը ամուսնություն է գրանցվում, սակայն այս տարվա օգոստոսի 8-ին դիմումների թիվը եռապատկվել է:

Նույն «ամուսնական տենդը» առկա է նաեւ դանիական այլ քաղաքներում: Jyllands-Posten թերթի փոխանցմամբ, որոշ քաղաքապետարանների ամուսնության գրանցման բաժիններ նույնիսկ ստիպված են եղել մերժել 08.08.08-ի համար դիմումները` խնդրելով արարողակարգը կատարել մի քանի օր ուշ կամ շուտ:

Թերթը նշում է, թե նման վիճակ էր նաեւ անցյալ տարվա հուլիսի 7-ին, քանի որ նորապսակներից շատերը համոզված էին, որ 07.07.07-ին գրանցված ամուսնությունը երջանիկ կլինի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG