Մատչելիության հղումներ

Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը պարգեւատրվեց վարչապետի հուշամեդալով


«Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Վարժապետյանը պարգեւատրվել է վարչապետի հուշամեդալով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հուշամեդալը շնորհվել է «հայ-հրեական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար»:

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգեւը հանձնել է Ռիմա Վարժապետյանին` շնորհակալություն հայտնելով ակտիվ հասարակական գործունեության համար:

«Այն, ինչ արել եմ` արել եմ անկեղծ նվիրումով եւ պատրաստ եմ ավելի մեծ ջանադրությամբ շարունակելու իմ գործունեությունը: Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի հզոր ու բարեկեցիկ երկիր դառնալու, եւ մեր համատեղ ջանքերը, վստահ եմ, զգալիորեն կնպաստեն այդ գործին», - ասել է Ռիմա Վարժապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG