Մատչելիության հղումներ

logo-print

Ղրիմում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Վիկտոր Յուշչենկոյի հանդիպումը


Այսօր Ղրիմում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հանդիպումը:

Նախագահները առանձնազրույց են ունեցել եւ աշխատանքային նախաճաշ անցկացրել` քննարկելով տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նրանք հատկապես կարեւորել են առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացումը` նշելով երկու երկրների միջեւ առեւտրի դրական դինամիկան, որի ծավալը 2007 թվականի արդյունքներով կազմել է 262,86 միլիոն դոլար:

Նախագահները քննարկել են նաեւ Կերչ - Փոթի - Բաթումի նախագծի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի նախագահի Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցին, որը, Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, ծրագրված է տնտեսական համագործակցության հարցերով հայ - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստից հետո:

Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Ղրիմ են մեկնել երեկ` մասնակցելու hայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG