Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործով կալանքի տակ է 14 մարդ


Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործով այսօրվա դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 14 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 82 քրեական գործ` 95 անձի վերաբերյալ, որոնցից 64-ով՝ 73 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է:

Նշված 73 անձանցից 5-ը արդարացվել են, 31-ը՝ դատապարտվել ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 33-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG