Մատչելիության հղումներ

Փոխվել է Արարատ Զուրաբյանի խափանման միջոցը


Փոխվել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ինչպես մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնեց Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, Զուրաբյանի խափանման միջոցը փոխելու ցուցում է տվել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Հայոց համազգային շարժման վարչության նախագահը կալանավորվել էր մարտի 10-ին` «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանքով:

Հուլիսի 23-ին Արարատ Զուրաբյանը «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ, քանի որ նրա մոտ ախտորոշվել էր սրտի իշեմիկ հիվանդություն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG